Ռուսաստանի քննչական կոմիտեն Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո անփութության մեղադրանքով քրեական գործ է հարուցել, ռուսական ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմինները։
ՔԿ-ն նշել է, որ քրգործը հարուցվել է անփութության մեղադրանքով՝ Crocus-ի հրդեհային անվտանգության պատասխանատուի, ինչպես նաև հրշեջ բրիգադի ղեկավարի նկատմամբ։
Իրավապահ մարմինները պարզաբանել են, որ դեպքը կապված է Crocus City Hall-ում հակահրդեհային անվտանգության պահանջների հնարավոր խախտումների հետ, որոնք կարող էին սրել իրավիճակը ահաբեկիչների կողմից համերգասրահը հրկիզելուց հետո։
Մարտի 22-ի ահաբեկչության հետևանքով զոհվել է 144 հոգի։ Զինված հարձակման գործով Ռուսաստանում կալանավորվել է 11 անձ, նրանց մեծ մասը, ըստ ՌԴ պաշտոնական աղբյուրների, ազգությամբ տաջիկ են:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Crocus City Hall -ի ահաբեկչության գործով ևս երեք կասկածյալ է ձերբակալվել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ հետախուզությունը զգուշացման մեջ նշել է «Կրոկուս»-ը՝ որպես ահաբեկչության հնարավոր վայր. ԶԼՄ-ներ