«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում»՝ ԱՆԻՖ-ում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ կա հարուցված քրեական գործ, տեղեկացնում է Դատախազությունը: Գործում, սակայն, չկան ներգրավված մեղադրյալներ։ Նախաքննությունը շարունակվում է Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում։
Քրեական վարույթը հարուցվել է Պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությունից հետո:
Դեռ հունվարի վերջին «Ազատություն»-ը զրուցել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հետ, որը տեղեկացրել էր, որ ԱՆԻՖ-ում ուսումնասիրություններն ավարտել էին, և արդյունքներն ուղարկվել էին նաև իրավապահ մարմիններին։
ՊՎԾ-ն պարզել էր, որ «ԱՆԻՖ-ը պետությունից ստացած ֆինանսական միջոցները արդյունավետ չի օգտագործել», կասկածներ էին առաջացել գործընթացների օրինականության վերաբերյալ։
Այլ մանրամասներ իրավապահ մարմիններն առայժմ չեն հայտնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՊՎԾ-ի բացահայտումները դատարկաբանություն են. ԱՆԻՖ-ի նախկին ղեկավարԸստ ՊՎԾ-ի՝ ԱՆԻՖ-ը պետության գումարներն արդյունավետ չի օգտագործել