Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդաասրյանը:
Ապրիլի 5-ին նախատեսված է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը:
Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:
Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ այդ հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ չէ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակն էլ նշել է, որ այդ հանդիպումը Հայաստանի բարեփոխումների և ժողովրդավարության, տնտեսության մասին է և որ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացն օրակարգում չկա:
Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» էր որակել ապրիլի 5-ին Հայաստանի վարչապետի, Միացյալ Նահանգների պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի Բրյուսելում կայանալիք հանդիպումը։
Առաջիկա հանդիպումը խստորեն քննադատել է նաև պաշտոնական Մոսկվան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Տնտեսության դիվերսիֆիկացում», «ոչ մահաբեր միջոցներ». ի՞նչ ակնկալել Փաշինյան- Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպումից