Մարտի լույս 30-ի գիշերը Բաքվի մետրոպոլիտենի դեպոյում կայանված մի քանի վագոնները նկարազարդելու համար Ադրբեջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել երեք օտարերկրացիների նկատմամբ։ Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Քրեական գործը հարուցվել է Նոր Զելանդիայի քաղաքացի Իսմայել Դե Սենտ-Քվենտի, Ավստրալիայի քաղաքացի Հան Փոլի և Ֆրանսիայի քաղաքացի Կլեր Հյուգոյի նկատմամբ։ Բաքվի դատարանի որոշմամբ, սակայն, գրաֆիթիներով զբաղվող նկարիչներից միայն մեկը՝ Ֆրանսիայի քաղաքացի Հյուգոն առաջիկա երեք ամիսները կանցկացնի կալանավայրում։ «Ավստրալիայի և Նոր Զելանդիայի քաղաքացիների համար ընտրված խափանման միջոցը կալանք չի նախատեսում», - հաղորդում է Ադրբեջանի դատախազությունը:
Ըստ դատախազության՝ օտարեկրացիներին մեղադրում են պետական գույքքը կանխամտածված կերպով վնասելու համար։