«Հայաստանն իզուր է իրեն համեմատում Եվրամիության հետ», - «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Գիտե՞ք ինչն է ինձ ապշեցնում։ Ինչո՞ւ են երևանյան ներկայիս իշխանությունների ներկայացուցիչներն այդքան արժեզրկում [Հայաստանը]։ Ինչո՞ւ են նրանք հնագույն հայկական քաղաքակրթությունն՝ իր մշակույթով, պատմությամբ, պետականությամբ, որոնք եղել են եվրոպականից շատ ավելի վաղ, համեմատում այժմ փակուղում գտնվող ԵՄ-ի հետ», - հայտարարել է Զախարովան։
«Այնպիսի տպավորություն է, կարծես հնագույն քաղաքակրթության ներկայացուցչին հայելի են ցույց տվել՝ ալմաստի կամ զմրուխտի դիմաց», - հեգնել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Պաշտոնական Մոսկվան պնդում է, թե Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզման կուրս է վարում, և Արևմուտքը Երևանի միջոցով ջանում է դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից: Մոսկվայի ու Երևանի միջև լարվածության նոր պատճառ է դարձել երկու օրից Բրյուսելում կայանալիք՝ Հայաստանի վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի և Եվրահանձնաժողովի նախագահի հանդիպումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաշինյան. «Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ բան չենք արել»ՀԱՊԿ-ից վերջապես պատասխանեցին Հայաստանի վարչապետի հարցինՀայ-ռուսական հարաբերությունների փչացման մեղավորները ՌԴ-ում են. ՔՊ-ից հակադարձում են ԼավրովինՌԴ-ն մտահոգ է Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն գալիք հանդիպման կապակցությամբ