«Ուկրաինան Ռուսաստանի հետ պատերազմի վճռորոշ պահում է». Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Փարիզում ասուլիսի ժամանակ, 2-ը ապրիլի, 2024թ.

Ուկրաինան Ռուսաստանի հետ իր պատերազմում «վճռորոշ պահում է» և արևմտյան ավելի շատ օգնության հրատապ կարիք ունի, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը` դժգոհելով Կոնգրեսում Ուկրաինային բազմամիլիոնանոց օգնության փաթեթի հաստատումը ձգձգելու կապակցությամբ:

Ֆրանսիա այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում Էնթոնի Բլինքենը «բացարձակապես էական» է համարել Ուկրաինային պաշտպանվելու համար անհրաժեշտ մատակարարումները շարունակելը` հատկապես երբ խոսքը վերաբերում է ռազմամթերքին և հակաօդային պաշտպանությանը:

«Դա ևս մեկ պատճառ է, թե ինչու նախագահ Բայդենի՝ Կոնգրեսին ուղղված լրացուցիչ բյուջետային պահանջը պետք է կատարվի հնարավորինս արագ», - ընդգծել է Բլինքենը:

ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականները շարունակում են խոչընդոտել Ուկրաինայի համար 60 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթի հաստատումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բլինքենն ու Լըկորնյուն խոսել են Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման մասինԿոնգրեսականները Զատկի տոներից հետո կքննարկեն Ուկրաինային օգնելու օրինագիծը