Թուրքիայում ՏԻՄ ընտրություններ են

Ստամբուլ, Թուրքիա

Թուրքիայի այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Սա առաջին մեծածավալ ընտրությունն է նախորդ տարվա նախագահական ընտրարշավից հետո։

Ընտրություններին մասնակցում է 36 կուսակցություն: Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ ընտրությունները, մասնավորապես, կփորձարկեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերի ամրությունը երկրում։

Էրդողանի հերթական հաղթանակից հետո խոր ճգնաժամում հայտնված թուրքական ընդդիմությունը հույս ունի ռևանշի հասնել 2023 թվականի անհաջողության համար՝ նախևառաջ պահպանելով երկրի խոշորագույն երկու քաղաքների՝ Անկարայի և Ստամբուլի վերահսկողությունը։

Ստամբուլում միմյանց դեմ են պայքարում գործող քաղաքապետ, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված բնապահպանության և քաղաքաշինության նախկին նախարար Մուրատ Կուրումը։

Վերջին շաբաթներին անցկացված հարցումները վկայում են, որ երկու գործիչների ցուցանիշները շատ մոտ են։ МАК սոցիոլոգիական ծառայության տվյալներով՝ Իմամօղլուն կարող է հավակնել քվեների 41․5, Կուրումը՝ 40 տոկոսին։ Հայտնի թուրք սոցիոլոգ Մուրատ Գեզիջիի տվյալներով՝ իշխող կուսակցության թեկնածուն առաջիկա կիրակի կարող է ստանալ քվեների շուրջ 44, իսկ գործող քաղաքապետը՝ 43․5 տոկոսը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան պատրաստվում է կիրակի օրը նշանակված ՏԻՄ ընտրություններին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարայի ընդդիմադիր քաղաքապետը համարվում է առաջատար թեկնածու կիրակնօրյա ՏԻՄ ընտրություններում