Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա ազգությամբ ևս մեկ հայ։
Ռուսաստանի հայերի միությունը հաղորդում է, որ 35-ամյա Կարեն Ենգիբարյանը ողբերգության պահին գտնվել է «Կրոկուս»-ից ոչ հեռու։ Ծուխը տեսնելով՝ նա սկսել է օգնել տարհանել մարդկանց։
Նրա մոտ, սակայն, ախտորոշվել է «սուր շնչուղիների վարակ», Ենգիբարյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան փրկել չի հաջողվել։ Նա մահացել է հիվանդանոցում։
Ավելի վաղ հաղորդվել էր Հայաստանի ևս մեկ քաղաքացու զոհվելու մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Crocus-ում զոհվածների թվում կա ՀՀ մեկ քաղաքացի․ ՀՀ ԱԳՆ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առնվազն 144 զոհ՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով. 11 մարդ ձերբակալվել է