Ռուսաստանյան ընկերությունը Ադրբեջանում Lada ավտոմեքենաներ է արտադրում

Lada-ի արտադրությունը «ԱվտոՎԱԶ»-ի Սամարայի գործարանում, 2022թ․

Ռուսաստանյան «ԱվտոՎԱԶ» ընկերությունը Ադրբեջանում Lada մակնիշի ավտոմեքենաներ է հավաքում, նախագիծը արդեն մեկնարկել է, հայտնում է ռուսական ընկերության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, ընթացքիկ տարում նախատեսվում է արտադրել 1500 մեքենա, իսկ առաջիկա տարիներին մինչև 4-5 հազար մեքենա։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմին ի պատասխան Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել նաև «ԱվտոՎԱԶ» ընկերության նկատմամբ։ Վաշինգտոնը նախազգուշացրել է, որ այդ ընկերության հետ համագործակցող երրորդ երկրներին ևս կարող է թիրախավորել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը և Անկարան համաձայնեցրել են երկրորդական պատժամիջոցների հարցը