Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կրկին կհանդիպեն

Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները

Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարանների նախագահները ամենայն հավանականությամբ մայիսին ևս մեկ անգամ կհանդիպեն, Հանրայինի եթերում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշել է, որ մոտ մեկ շաբաթ առաջ Սահիբա Գաֆարովայի հետ կայացած հանդիպմանը քննարկել են Ազգային ժողովի ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի միջև շփումներ սկսելու հարցը։

Հանդիպումը կազմակերպվել էր Միջխորհրդարանական միության նախաձեռնությամբ և միջնորդությամբ: Հաղորդվել էր՝ կողմերը պայմանավորվել էին դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սիմոնյանի և Գաֆարովայի հանդիպումն անցել է «կառուցողական մթնոլորտում»