Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:
Հանդիպումը կազմակերպվել է Միջխորհրդարանական միության նախաձեռնությամբ և միջնորդությամբ:
Ազգային ժողովի լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը:
Կողմերը պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը:
Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Հանդիպման ավարտին երկու երկրների խորհրդարանների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որն առայժմ չի հրապարակվում: