Ըստ Բաքվի՝ Խոջալուի վերաբնակեցումը կսկսվի այս տարվա մայիսից

Բաքու, արխիվ

Խոջալուի (Իվանյանի) շրջան Ադրբեջանի քաղաքացիների տեղափոխման առաջին փուլը կսկսվի այս տարվա մայիսին, հայտնել է Խոջալուի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Շահմար Ուսուբովը։

Նա նշել է որ Խոջալուում այժմ շինարարական և բարեկարգման աշխատանքներ են ընթանում, առաջին փուլով վերականգնվում է մոտ 500 տուն, «մայիսին առաջին 50 ընտանիքները կկարողանան վերադառնալ Խոջալու»։

Վերաբնակեցման հարցը լուծելու համար Ադրբեջանի կառավարությունը հատուկ ծրագիր է ընդունել՝ «Մեծ վերադարձ», որով խոստանում է «խելացի քաղաքներ ու գյուղեր կառուցել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։

Ըստ Ադրբեջանի Ֆինանսների նախարարության՝ Բաքուն 2024-2026 թվականներին ավելի քան 6 մլրդ դոլար կհատկացնի «Մեծ վերադարձի» համար և նախատեսվում է մինչև 2027 թվականը Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» վերաբնակեցնել 34,5 հազար ընտանիք, որոնց համար կկառուցվեն բնակարաններ և անհատական բնակելի շենքեր։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվի «Մեծ վերադարձ» ծրագիրը՝ փող լվանալու ևս մեկ միջոց
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարաբաղի բարիքներից առայժմ Ադրբեջանի իշխող ընտանիքն ու Ալիևի մերձավորներն են օգտվում