Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը թույլ է տվել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին բողոքարկել իրեն ԱՄՆ արտահանձնելու որոշումը։
Բրիտանական դատարանը երեք շաբաթ ժամանակ է տվել ամերիկյան կողմին պատասխանելու՝ արտահանձնվելու դեպքում արդյո՞ք Ասանժին երաշխավորված է խոսքի ազատության իրավունքը, արդյո՞ք նրան սպառնում է մահապատիժ։
Եթե Ասանժին բողոքարկելու իրավունք չտրվեր, նա կարող էր մի քանի օրվա ընթացքում արտահանձնվել ԱՄՆ, որտեղ WikiLeaks-ի հիմնադրին առաջադրվել է երկու տասնյակ մեղադրանք, այդ թվում՝ պետական, ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթերի հրապարակման գործով։
Խուսափելով արտահանձնումից՝ 52-ամյա Ասանժը 7 տարի անցկացրել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում, սակայն էկվադորցիները նրան փոխանցել են բրիտանացի իրավապահներին: Անցած հինգ տարիներին Ասանժը պահվում է Լոնդոնի բանտում։ Նրա փաստաբանները պնդում են, որ նրա արտահանձնումը կհամարվի պատիժ նրա քաղաքական հայացքների համար և կխախտի խոսքի ազատության իրավունքը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջուլիան Ասանժը բանտում ամուսնացավ իր երկարամյա ընկերուհի Ստելա Մորիսի հետ