Վերջին շրջանում Ֆրանսիայում «Իսլամական պետության» կողմից ծրագրվող մի շարք հարձակումներ են կանխվել», - այսօր, ֆրանսիական Գվիանա կատարած այցի ընթացքում հայտարարել է Էմանյուել Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ ինքը վստահ է, որ Մոսկվայում մարտի 22-ին տեղի ունեցած հարձակման հետևում «Իսլամական պետությունն» է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ահաբեկչության վտանգը Ֆրանսիայում հասցվել է առավելագույն մակարդակի«Մոսկվայի կողմից Ուկրաինային այս հարձակումների համար մեղադրելը ցինիկ և ոչ արդյունավետ պահվածք է», - հայտարարում է Մակրոնը։
Նրա խոսքով՝ Crocus-ում տեղի ունեցած հարձակումից հետո Փարիզը ահաբեկչության դեմ պայքարի հարցում Մոսկվային «ծավալուն օգնություն է» առաջարկել։
Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է 137 զոհի և 152 վիրավորի մասին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով։ Ընդհանուր 11 մարդ է ձերբակալվել։ Այսօր հաղորդվեց, որ ձորբակալվածներից հարձակման մեջ անմիջականորեն կասկածվող 4 անձինք կալանավորվել են։
Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ կատարվածի համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Միաժամանակ նշվում էր, որ այդ տեղեկատվության հավաստիությունն առայժմ հնարավոր չէ ճշտել։ Դեպքից, սակայն մեկ օր անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ ռուսաստանցիներին հղած ուղերձով՝ ահաբեկչության գիծը տանելով դեպի Ուկրաինա:
Ուկրաինայի նախագահի գրասենյակից հերքել են Կիևի առնչությունը ահաբեկչությանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեսկով․ Crocus-ի հարձակման հետաքննության շրջանակներում Արևմուտքի հետ չենք համագործակցում»