ՌԴ խորհրդարանի երկու պալատները՝ Պետական դուման և Դաշնության խորհուրդը, «չեն կարողանում հաղթահարել մահապատժի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումները»։ Այդ մասին իր Տելեգրամ ալիքում գրել է Դաշնության խորհրդի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասը։
Նախօրեին Մոսկվայի շրջանի Կրասնոգորսկում տեղի է ունեցել Բեսլանի դպրոցի ողբերգությունից հետո ամենախոշոր ահաբեկչությունը Ռուսաստանում:
Մի շարք քաղաքական գործիչներ և կրեմլամետ դիրքորոշում ունեցող մեկնաբաններ կոչ են արել վերականգնել մահապատիժը երկրում։
Այդօրինակ կոչեր են հնչեցրել լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Լեոնիդ Սլուցկին, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը և մի շարք հանրային գործիչներ:
Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևն ասել է, որ մահապատժի թեման «խորը և բովանդակալից կքննարկվի, և կընդունվի հասարակության տրամադրություններին և սպասելիքներին համապատասխան որոշում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բորտնիկովը Պուտինին զեկուցել է 11 ձերբակալվածների մասին, որոնց թվում են «4 ահաբեկիչները»Առնվազն 144 զոհ՝ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով. 11 մարդ ձերբակալվել է