Ադրբեջանի բանակի զինծառայողների ստորաբաժանումը և Հեյդար Ալիևի անվան ռազմական ինստիտուտի զինվորական նվագախումբն այսօր Իսլամաբադում մասնակցել են Պակիստանի օրվա առիթով անցկացված ռազմական շքերթին։
Զինվորականներից բացի շքերթին ներկա են գտնվել Ադրբեջանի քաղաքական ու ռազմական ղեկավարության ներկայացուցիչներ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակներ է հղել Պակիստանի վարչապետին և նախագահին, նշելով, որ Պակիստանն Ադրբեջանի «մոտիկ ընկերն է, եղբայրը և հուսալի գործընկերը»։ Ալիևը բարձր է գնահատել Իսլամաբադի մշտական աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբոջականությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բաքուն ու Իսլամաբադը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությունըԱդրբեջանը պակիստանյան կործանիչներ կգնի