Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պակիստանյան կործանիչներ կգնի


«Ադրբեջանը պատրաստվում է Պակիստանում արտադրված JF-17C Block III մակնիշի կործանիչներ գնել», - հաղորդում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով պակիստանյան մասնագիտացված Air Operation Syndicate հանդեսի հրապարակումը։

Պակիստանյան մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ գործարքի ընդհանուր արժեքը կարող է հասնել 1 միլիարդ 600 միլիոն ամերիկյան դոլարի։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Բաքուն այս գործարքով մտադիր է հրաժարվել իր զինանոցում եղած ռուսական արտադրության Միգ-29 օդանավերից՝ դրանք փոխարինելով Պակիստանում արտադրվածներով։

«Թուրանի» պնդմամբ՝ պակիստանյան կործանիչներն իրենց տեխնիկական բնութագրերով գերազանցում են թե՛ Միգ-29 և թե՛ Սու-25 մակնիշի կործանիչներին, ինչպես նաև արդյունավետ կերպով պաշտպանված են հակաօդային պաշտպանության С-300 համակարգերից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG