Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտից Գյումրիում է:
Ժամը 10-ից մոտ երկու ժամ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում պետության ղեկավարը փակ հանդիպում անցկացրեց քաղաքի բուհերի ռեկտորների հետ, որի ընթացում քննարկվել է Ակադեմիական քաղաքի կոնցեպցիան:
Փաշինյանը նաև բուհի հարթակում ելույթ է ունեցել երկրի տնտեսության վերաբերյալ:
Այնուհետև Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի շենքում սկսվեց վարչապետի կրկին դռնփակ հանդիպումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ:
Ոստիկանության և անվտանգության աշխատակիցները շրջապատել են նախ բուհի, ապա՝ ՏՏ կենտրոնի շենքերը՝ որևէ մեկին թույլ չտալով նույնիսկ մոտենալ դրանց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ի վերջո Երևանում պետք է ոչ մի բուհ չլինի. վարչապետ Կոնսերվատորիան տեղափոխելու դեմ 3000-ից ավելի ստորագրություն. ուսանողները մշակում են հաջորդ քայլերըՄինչև «Ակադեմիական քաղաքը» չկառուցվի, որևէ բուհ չի տեղափոխվի. Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե