Այսօր Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է
իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ:
Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը ներկա են եղել նաև
Կառավարության անդամներ, քննարկվել է Հայաստանի զարգացման տեսլականը:
Այլ մանրամասներ հաղորդագրությունը չի փոխանցում:
Սա վարչապետի և իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության չորրորդ հանդիպումն է վերջին մեկ ամսվա ընթացքում: