Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատաքննությունն այսօր մեկնարկեց դատավոր Վարդան Հարությունյանի ու ծնողների միջև վիճաբանությամբ:
Ծնողներից երեքը նախազգուշացում ստացան «ոչ պատշաճ վարքի համար», այնուհետև 20 րոպե ընդմիջում հայտարարեց:
Ծնողներին վրդովեցրել էր այն, որ դատական նիստը հնարավոր է այսօր ևս հետաձգվի, այս անգամ՝ մեղադրյալ Մառլեն Սարգսյանի բացակայության պատճառով:
Նա, ըստ դատավորի, հրաժարվել է ներկայանալ դատարան: Այն ինչ, Սարգսյանի պաշտպան Վահագն Հակոբյանը պնդեց՝ դատավորի ասածը չի համապատասխանում իրականությանը՝ պարզաբանելով՝ Մառլեն Սարգսյանի նկատմամբ դատարանը նախորդ դատական նիստում էր սանկցիա կիրառել, որպեսզի նա կես ամսով չմասնակցի նիստերին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ազատի հրդեհի գործով մեղադրյալ երկու սպաների կալանքը երկարաձգվեց