Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն են կարևորել Նիկոլ Փաշինյանը և Էմանյուել Մակրոնը Բրյուսելում Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ:
Հայաստանի կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարներն ընդգծել են բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման վճռականությունը։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության հետագա զարգացման ու ընդլայնման շուրջ:
Հայաստանի վարչապետը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի վարչապետների, Չինաստանի փոխվարչապետի հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Շառլ Միշելի հետ«Միջուկային էներգիան Հայաստանի ռազմավարության անկյունաքարն է»․ ՓաշինյանՀայաստանի և Բելգիայի վարչապետները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում