Այսօր Բրյուսելում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ արտգործնախարարների քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել են Երևանի և Բաքվի հարաբերությունները։
«Ջեյհուն Բայրամովն իր թուրք պաշտոնակցին տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին», - հաղորդում է APA գործակալությունը։