Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։
Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Բելգիայի Թագավորությունում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունը և ելույթը ատոմային էներգետիկայի միջազգային գագաթնաժողովին, որի բացումը տեղի կունենա վաղը՝ մարտի 21-ին:
Բրյուսելում նախատեսված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ։