Մոսկվան հաղորդում է ռուսական զորքերի կողմից Դոնբասում արձանագրված նոր առաջխաղացման մասին։ Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ վերջին 24 ժամերին Ռուսաստանի զինված ուժերի «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումներին Ավդեևկայի ուղղությամբ հաջողվել է գրավել Դոնեցկի մարզի Տոնենկոյե բնակավայրը և Ալեբաստրովայա երկաթուղային կայարանը։
Ուկրաինական պաշտոնական աղբյուրներն այս տեղեկությունները դեռ չեն մեկնաբանում։
Ռազմական գործողությունների ընթացքին հետևող անկախ ուկրաինական աղբյուրների պնդմամբ՝ ռուսական ուժերը Տոնենկոյե բնակավայրի հանդեպ մասնակի վերահսկողություն են սահմանել, ինչպես նաև կտրել են քաղաք տանող հիմնական ճանապարհները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Կիևին. կան վիրավորներ և ավերածություններ