Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:
Կառավարության փոխանցմամբ՝ վարչապետը մարտի 21-ին կմասնակցի Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին: Նախատեսված են նաև Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումները արտերկրի գործընկերների հետ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: