ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտադիր է առաջիկայում մեկնել Վրաստան:
«Ես մի քանի անգամ եղել եմ Վրաստանում և մոտ ապագայում կրկին կմեկնեմ՝ մեր գործընկերությունն է՛լ ավելի ամրապնդելու համար: Վրաստանին ուղղված իմ ուղերձը բարեփոխումներն են, ինչը, իհարկե, կարևոր է: ՆԱՏՕ-ն հիմնված է արժեքների վրա՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, և կարևոր է, որ Վրաստանը համապատասխանի այդ չափանիշներին եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին», - ասել է Ստոլտենբերգը Բրյուսելում տեղի ունեցած մամլո ասուլիսում:
Ըստ Ստոլտենբերգի՝ Վրաստանը ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերն է, հետևաբար, ինչպես ցանկացած եվրոպական պետություն՝ ունի իր ճանապարհն ընտրելու իրավունք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՆԱՏՕ-ն հավատարիմ է Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի հետ գործընկերությանը. Ստոլտենբերգ