Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն հավատարիմ է Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի հետ գործընկերությանը. Ստոլտենբերգ


ՆԱՏՕ-ի և Հայաստանի դրոշները, արխիվ
ՆԱՏՕ-ի և Հայաստանի դրոշները, արխիվ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վերահաստատել է հավատարմությունը Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ գործընկերային հարաբերություններին։

Անցյալ տարվա աշխատանքին նվիրված ամփոփիչ փաստաթղթում կա Հարավային Կովկասի երեք երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ կապերի ամրապնդման մասին հատուկ բաժին:

«ՆԱՏՕ-ն աջակցություն է հայտնել այս երեք գործընկերներից յուրաքանչյուրի տարածքային ամբողջականությանը, քաղաքական անկախությանը և ինքնիշխանությանը: ՆԱՏՕ-ն խրախուսել է Հայաստանին և Ադրբեջանին կառուցողականորեն ներգրավվել տարբեր ձևաչափերով և ընդգծել հումանիտար խնդիրների լուծման կարևորությունը», - ասված է գլխավոր քարտուղարի զեկույցում։

Փաստաթղթում Վրաստանը նշվում է որպես «ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից մեկը», որը ձգտում է դառնալ դաշինքի անդամ։

XS
SM
MD
LG