Եվրոպական խորհրդարանն աշխարհում առաջինն է հաստատել արհեստական բանականության կիրառումը կարգավորող օրենքը։
Նախագծում վտանգի չորս մակարդակի սկզբունքով դասակարգում են ԱԲ-ի վրա հիմնված համակարգերը՝ ցածր, միջին, բարձր և անընդունելի: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Նոր օրենքի համաձայն՝ արգելվելու է իրական ժամանակում դեմքի ճանաչումը և անձի նույնականացման այլ համակարգերի կիրառումը հանրային վայրերում: Բացառություն է արվում որոշակի իրավիճակների համար, երբ այդ տեխնոլոգիաները կարող են օգտագործվել իրավապահ մարմինների կողմից: Խոսքը, մասնավորապես, անհեյտ կորածների որոնումների կամ ահաբեկչությունների կանխման մասին է։ Նման իրավիճակներում արհեստական բանականության համակարգերի օգտագործման համար կպահանջի նախնական դատական կամ վարչական համաձայնություն:
Միաժամանակ ոստիկանությունը չի կարողանա օգտագործել կանխատեսող վերլուծական համակարգեր՝ հանցագործությունը կանխելու համար։ Օրենքը նաև արգելում է հույզերի ճանաչումը դպրոցում և աշխատավայրում, ինչպես նաև մարդու վարքագիծը մանիպուլյացիայի ենթարկող տեխնոլոգիայի օգտագործումը:
Նախագծում նշվում է, որ արհեստական բանականության համակարգերի միջոցով մշակված բոլոր պատկերներին կամ տեսանյութերին պետք է կցվի համապատասխան պիտակավորում:
Այժմ օրենքը պետք է հաստատվի Եվրոպական Խորհրդի կողմից: Ենթադրվում է, որ այն ուժի մեջ կմտնի այս տարվա մայիսի վերջին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արհեստական բանականության զարգացման գործում ի հայտ է եկել «հզոր գյուտ, որը կարող է սպառնալ ամբողջ մարդկությանը»