Մատչելիության հղումներ

Տարվա բառը՝ «Արհեստական բանականություն»


ChatGPT-ի՝ չատբոտի (խոսակցական ագենտի) պատկերանշանը
ChatGPT-ի՝ չատբոտի (խոսակցական ագենտի) պատկերանշանը

Մեծ Բրիտանիայում հրատարակվող Collins English հեղինակավոր բառարանը տարվա բառ է ընտրել «Artificial intelligence»-ը՝ «Արհեստական բանականությունը» (հապավումը՝ AI):

«Հեղափոխական AI-ի վրա աշխատող լեզվական մոդելը ներխուժեց հանրային գիտակցություն 2022-ի վերջին՝ հիացնելով բոլորիս մարդկային բնական խոսքն ընդօրինակելու ունակությամբ: Իրականում, այն կարող է շատ ավելին անել. - «Վաղն առավոտյան շնորհանդեսի համար տե՞քստ է պետք՝ խնդիր չկա: Ճաշի բաղադրատո՞մսը, ի՞նչ է մնացել սառնարանում՝ կատարված է»: Եվ մինչ մարդիկ հասկանալիորեն հիանում են դրանով, նրանք սկսում են նաև փոքր-ինչ անհանգստանալ: Եթե համակարգիչները հանկարծ դարձան լեզվի մասնագետ, ապա ի՞նչ կլինի հետո: Այդ ամենը բավական է, որ «Artificial intelligence»-ն ընտրվի տարվա բառ», - ասվում է Collins English բառարանի խմբագրության հրապարակած հայտարարությունում:

Այսօր Մեծ Բրիտանիայում բացվում է արհեստական բանականության անվտանգ կիրառման առաջին միջազգային գագաթնաժողովը, որի մասնակիցների թվում են ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, գործարար Իլոն Մասքը։

Գագաթնաժողովի նպատակն է քննարկել արհեստական բանականության հետ կապված հնարավոր սպառնալիքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG