Ռուսաստանցի ընտրողները նախագահական ընտրություններին ընդառաջ հանգիստ տրամադրություն են ցուցաբերում, քվեարկությունը կանցնի առանց անակնկալների.Այդպիսի կանխատեսում է հնչեցրել ВЦИОМ-ի՝ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆեդորովը։
Նրա փոխանցմամբ, ընտրողներն արդեն կարողացել են հստակ կողմնորոշվել:
«Հետևաբար, տրամադրությունները հանգիստ են: Բոլորը գիտեն, թե հօգուտ ում են քվեարկելու: Մենք այս ընտրություններից անակնկալներ չենք սպասում»,- ասել է Ֆեդորովը:
Նախագահական ընտրությունները տեղի կունենան եռօրյա ձևաչափով՝ այս տարվա մարտի 15-ից 17-ին։
Վերլուծաբանները համոզված են, որ ընտրություններում քվեների մեծ առավելությամբ կհաղթի գործող նախագահ Վլադիմիր Պուտինն, ով հինգերորդ անգամ է առաջադրվել և 2000 թվականից է ղեկավարում Ռուսաստանի Դաշնությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Արդիական Ռուսաստանի խորհրդանիշների» վարկանիշով առաջինը Վլադիմիր Պուտինն է