Մատչելիության հղումներ

«Արդիական Ռուսաստանի խորհրդանիշների» վարկանիշով առաջինը Վլադիմիր Պուտինն է


Սերգեյ Լավրովը, Սերգեյ Շոյգուն և Վլադիմիր Պուտինը, արխիվ
Սերգեյ Լավրովը, Սերգեյ Շոյգուն և Վլադիմիր Պուտինը, արխիվ

Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) անցկացրած հարցախույզի արդյունքների համաձայն, «արդիական Ռուսաստանի խորհրդանիշների» վարկանիշով առաջինը Վլադիմիր Պուտինն է ճանաչվել:

«Մեծ առավելությամբ առաջին տեղում նախագահ Վլադիմիր Պուտինն է, նրա անունն է նշել հարցվածների 28 տոկոսը: Երկրորդ տեղում ձայների 7 տոկոսով պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է, իսկ երրորդ տեղում արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն է, ով ձայների 5 տոկոսն է ստացել»,- հայտնել է կենտրոնի սոցիալական վերլուծության բաժնի ղեկավար Անդրեյ Դաուդրիխը:

Հարցվածները «արդիական Ռուսաստանի խորհրդանիշների» ցանկում են ընդգրկել նաև կինոբեմադրիչ Նիկիտա Միխալկովին, հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովին և վարչապետ Միխայիլ Միշուստինին:

«Անցյալի խորհրդանիշներ» անվանակարգում առաջին տեղերում են բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը, կայսր Պետրոս առաջինը և խորհրդային ղեկավար Իոսիֆ Ստալինը:

Ավելի փոքր թվով հարցվածներ նշել են Միխայիլ Լոմոնոսովի, Վլադիմիր Լենինի, Ֆյոդոր Դոստոևսկու, Լև Տոլստոյի, Պյոտր Չայկովսկու, Ալեքսանդր Սուվորովի և Գեորգի Ժուկովի անունները:

Հեռախոսային հարցումն անցկացվել է այս տարվա սեպտեմբերի 10-ից 11-ը՝ «Ժողովուրդները շատ են, Հայրենիքը՝ մեկն է» համառուսաստանյան նախաձեռնության շրջանակներում:

Հարցմանը մասնակցել է 1600 չափահաս ռուսաստանցի: Կենտրոնի մասնագետների փոխանցմամբ, սխալի առավելագույն հավանականությունը չի գերազանցում 2.5 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG