«Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման նախաձեռնությունը չի նպաստի Հայաստանի անվտանգության ամրապնդմանը», - այսօր Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ պաշտոնական Երևանը ռուսաստանցի սահմանապահների դուրսբերման մասին Մոսկվային տեղեկացրել է բացառապես միջգերատեսչական խողովակներով։
«Դիվանագիտական խողովակներով մենք որևէ բան չենք ստացել։ Ելնում ենք նրանից, որ վերջնական որոշումը կկայացվի միջգերատեսչական քննարկումների արդյունքում։ Հարկ է նկատել, որ այս հայտարարությունը հնչել է պաշտոնական Երևանի մի շարք ոչ բարեկամական քայլերի և պնդումների ֆոնին։ Այս նախաձեռնությունը հազիվ թե բխի Հայաստանի և այդ երկրի քաղաքացիների անվտանգության շահերից, հատկապես եթե հաշվի առնենք այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ կողք-կողքի արդյունավետորեն լուծում էին հայ և ռուսաստանցի սահմանապահները», - նշել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև պնդել է, թե պաշտոնական Երևանի ներկայիս կուրսի շարունակումը «կարող է վերջին հաշվով անդառնալի վնաս պատճառել մեր դաշնակցային հարաբերություններին, լուրջ ռիսկեր ստեղծել հանրապետության ինքնիշխանության համար, վերջնականապես ավերել երկրի անվտանգության ապահովման գործուն մեխանիզմները, արտացոլվել նրա սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարների վրա», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ասուլիսին հայտարարեց, որ Հայաստանը տեղեկացրել է ռուսական կողմին «Զվարթնոց» օդնավակայանում առանց ռուս սահմանապահների աջակցության հսկողություն իրականացնելու Երևանի որոշման մասին։
«Եվ այնտեղ ժամկետը նշված է 2024 թվականի օգոստոսի 1-ը։ Օգոստոսի 1-ից մենք ծառայությունը ինքնուրույն կիրականացնենք», - ասաց վարչապետը։
Օդանավակայանից ռուսներին հանելն ավելի վաղ ճիշտ էր համարել խորհրդարանի խոսնակը՝ մտավախություն հայտնելով, թե մի օր էլ հայերին դուրս կհանեն այնտեղից, ինչպես արցախցիներին՝ Արցախից: Մարտի 6-ին արդեն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին և տեղեկացրել՝ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն պետք է իրականացնեն միայն հայ սահմանապահները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կրեմլը ստացել է «Զվարթնոց»-ում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու՝ Երևանի ծանուցումը․ ՊեսկովԱդրբեջանի պահանջած գյուղերը Հայաստանի դե յուրե տարածքում չեն․ ՓաշինյանՀայաստանը ռուս սահմանապահներից հրաժարվում է միայն «Զվարթնոց» օդանավակայանում