Մատչելիության հղումներ

Կրեմլը ստացել է «Զվարթնոց»-ում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու՝ Երևանի ծանուցումը․ Պեսկով


Կրեմլը ստացել է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին Երևանի ծանուցումը, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իսկապես գրությունը ստացել ենք։ Գերատեսչությունների միջև այժմ տեղի են ունենում շփումներ։ Ավելին ասել այս պահին չեմ կարող, իհարկե շփումները բոլոր հնարավոր մակարդակներում կշարունակվեն»,- ասել է Պեսկովը։

Այսօր ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը տեղեկացրել է ռուսական կողմին «Զվարթնոց» օդնավակայանում առանց ռուս սահմանապահների աջակցության հսկողություն իրականացնելու Երևանի որոշման մասին։

«Եվ այնտեղ ժամկետը նշված է 2024 թվականի օգոստոսի 1-ը։ Օգոստոսի 1-ից մենք ծառայությունը ինքնուրույն կիրականցնենք», - ասաց վարչապետը։

Օդանավակայանից ռուսներին հանելն ավելի վաղ ճիշտ էր համարել խորհրդարանի խոսնակը՝ մտավախություն հայտնելով, թե մի օր էլ հայերին դուրս կհանեն այնտեղից, ինչպես արցախցիներին՝ Արցախից: Մարտի 6-ին արդեն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը պաշտոնական նամակով դիմել է ռուսական կողմին և տեղեկացրել՝ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն պետք է իրականացնեն միայն հայ սահմանապահները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG