Երևանի ավագանին ընդունեց տրանսպորտի սակագնի վերանայման մասին նախագիծը՝ 32 կողմ, 2 դեմ ձայներով։ «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։
Նախագիծը չէր ընդունվի, եթե «Հանրային ձայնի» երկու անդամներն էլ ընդդիմադիր մյուս խմբակցությունների օրինակով լքեին դահլիճը։
Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:
Նախատեսվում է 30 օրվա համար 8 հազար 800 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, 90 օրվա համար 23 հազար 600 դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ, 365 օրվա համար 88 հազար դրամ՝ անսահմանափակ երթևեկելու հնարավորությամբ։ Ցանկացած փաթեթ ձեռք բերելու դեպքում քաղաքացիները կարող են օգտվել հասարակական տրանսպորտի բոլոր միջոցներից։ Ուսանողների, բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի համար կկիրառվեն զեղչեր, նշում են իշխող խմբակցությունից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մայր Հայաստան» խմբակցության բողոքի ակցիան՝ ավագանու նիստի ընթացքում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Գազել»-ն ու ավտոբուսը չեն կարող նույն գինն արժենալ. Երևանի փոխքաղաքապետ