ԱՄՆ-ը նախատեսում է 52 մլն դոլար հատկացնել Հայաստանին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի արտաքին աջակցության գրասենյակի փոխտնօրեն Թրեյսի Քարսոնը։
Նա ընդգծել է, որ այդ միջոցները, մասնավորապես, նախատեսված են Հայաստանի տնտեսության և ժողովրդավարության ամրապնդման համար։
Այլ մանրամասներ Քարսոնը չի փոխանցել։
2023-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայից հետո, երբ ավելի քան 100 հազար հայեր ստիպված լքեցին իրենց տները, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հատարարեց, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանին երկրում ժողովրդավարության ամրապնդման և հարևանությամբ կայունություն հաստատելու ջանքերում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախագահ Բայդենը մեզ գործուղել է այստեղ՝ ընդգծելու ԱՄՆ նվիրվածությունը Հայաստանի սուվերենությանը. Սամանթա Փաուեր