Մարտի լույս 11-ի գիշերը, ռուսական զորքերը 25 «Շահեդ»-ներով հարձակվել են Ուկրաինայի վրա, Ուկրաինայի ՀՕՊ ուժերը 15 ԱԹՍ են խոցել, հայտնում է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբը։
Ըստ Խարկովի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի՝ ԱԹՍ-ները հարվածել են երկու բազմահարկ շենքի, հյուրանոցի, ենթակառուցվածքային օբյեկտների, տուժածներ չկան։
Օդեսայի վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերն էլ տեղեկացրել է, որ ԱԹՍ-ները Օդեսայում վարչական շենքեր են վնասել, հարվածային ալիքներից մոտակա առանձնատների պատուհաններն են կոտրվել, զոհեր և վիրավորներ չկան։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հաղորդել է Բրյանսկի և Օրյոլի շրջաններում վեց ԱԹՍ խոցելու մասին։ Զոհեր և ավերածություններ չկան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը և Ուկրաինան անօդաչուներով հարվածներ են փոխանակում