Լոս Անջելեիս «Դոլբի» թատրոնում կայացել է «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխությունը։
Oppenheimer-ը 96-րդ «Օսկար»-ի գլխավոր դափնեկիրն է՝ ստանալով յոթ մրցանակ, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն դերասան» (Կիլիան Մերֆի) անվանակարգերում։
Էմմա Սթոունը արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակին Poor things ֆիլմի համար։
2023-ին ամենաշատ եկամուտ ստացած ֆիլմը՝ Barbie-ին, ստացել է ընդամենը մեկ մրցանակ՝ Բիլլի Այլիշի և նրա եղբոր՝ Ֆիննեասի գրած լավագույն երգի համար:
Երեկոն պատմական էր նաև Ուկրաինայի համար․ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում մրցանակը շնորհվեց 20 օր Մարիուպոլում՝ 20 Days in Mariupol ֆիլմին։
Դափնեկիրների ամբողջական ցանկը կարող եք տեսնել այստեղ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջին անգամ հայկական կինոն ընդգրկվել է «Օսկար»-ի shortlist-ում