Եվրոպական հանձնաժողովը հաղորդել է Կիպրոսից Պաղեստին ծովային մարդասիրական միջանցք բացելու մասին: Որոշումը հրապարակել է հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Մենք գործարկում ենք Կիպրոսի ծովային միջանցքը Գազայի հատված օգնություն հասցնելու համար՝ Միացյալ Նահանգների և Արաբական Միացյալ Էմիրությունների աջակցությամբ», - Լառնակայում մամուլի ասուլիսում հաղորդել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը:
Նրա խոսքով՝ միայն այս տարի Եվրամիությունը հատկացրել է 250 միլիոն եվրոյի հասնող մարդասիրական օգնություն, սակայն հիմնական մարտահրավերը բեռները Գազա հասցնելն է:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ի զինյալները Գազայի հատվածից հարձակվել են հրեական բնակավայրերի վրա: «Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրոպական միությունում ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն:
Պատերազմի ընթացքում, ըստ երկու կողմերի տվյալների, զոհվել է մոտ 1200 իսրայելցի և ավելի քան 33 հազար պաղեստինցի, կան հազարավոր վիրավորներ և հարյուրավոր պատանդներ: Գազայի հատվածի բնակավայրերը և հատկապես Գազա ավանը վերածվել են ավերակների:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայում յուրաքանչյուր բնակիչ այսօրվա դրությամբ թերսնված է. Գուտերեշ