«Հայաստանի տարածքում Ադրբեջանի իսլամական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը մեծ հիասթափություն է առաջացնում», - այսօր Բաքվում՝ «Պաշտպանելով բազմազանությունը. պայքար իսլամաֆոբիայի դեմ 2024» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ալիևն ասել է, թե Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ տեխնիկական առաքելություն ուղարկելու Հայաստան՝ «գնահատելու մեր մշակութային և կրոնական հուշարձանների վիճակը, որոնք տարիներ շարունակ ոչնչացվել են այս երկրում»։
«Ցավոք, ՅՈՒՆԵՍԿՕ-ն դեռ չի արձագանքել այս կոչին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
2020-ի աշնանից Հայաստանը շարունակաբար ահազանգում է միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում հսկայական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման, պղծման և յուրացման՝ Ադրբեջանի պետական քաղաքականության մասին։
Տարբեր հաշվարկներով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ է 4000-ից 6000 հուշարձան, այդ թվում՝ եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի հայկական հետքը. ահազանգում են մասնագետները ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը քանդում է Արցախի Վերածննդի հրապարակի պետական շենքերըԴեռ 2023-ի նոյեմբերին, երբ Երևանը կոչ արեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաքելություն ուղարկել Արցախ՝ տեղում մշակութային հուշարձանների անկախ մշտադիտարկում և քարտեզագրում իրականացնելու նպատակով, Բաքվի արձագանքը չուշացավ՝ օերեր անց Բաքուն հորդորեց ՅՈՒՆԵՍԿՕ-ին առաքելություն ուղարկել Հայաստան։
2023-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովին հայտարարեց՝ Արցախում մնացած մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը վանդալիզմից և թալանից շատ կարևոր է՝ առանցաժքային գործոն համարելով Հայկական մշակութային ժառանգության անկախ մշտադիտարկման և քարտեզագրման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ։
Միրզոյանի հայտարարությունից երկու օր անց Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Փարիզում հանդիպումներ է ունենում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ, կոչ անում առաքելություն ուղարկել Հայաստան՝ «փաստեր հավաքելու համար՝ գնահատելու Ադրբեջանի մշակութային ժառանգության ներկա վիճակը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն չի հրաժարվում հայկական հուշարձանները «աղվանական» դարձնելու ծրագրերիցԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մշակութային ժառանգության պահպանման մտահոգությունները դեռ առկա են․ զեկույց