Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում դժվարությունները կանցնեն, երկու երկրների համագործակցությունը բացարձակապես փոխշահավետ է։ Այդ մասին «Գիտելիք. Առաջինները» նշանաբանով կազմակերպված ուսումնական մարաթոնում այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ամենամոտ հարևանները կարող են ունենալ մի շրջան, երբ հարաբերությունները կարող են սրվել, այստեղ անհրաժեշտ է քաղաքական կամք, մենք այն ունենք մեր կողմից, կառուցողականություն և հեռատեսություն, երկու երկրների ղեկավարների քաղաքական հեռատեսություն, մեր կողմից դա էլ կա: Ուստի վստահ եմ, որ այս դժվարությունները կանցնեն, Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը բացարձակապես փոխշահավետ է»,- ասել է Պեսկովը։
Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացել է Միրզոյան-Լավրով հեռախոսազրույց«Համատեղ կառուցվածքները բանակում կան թղթի վրա». ԳՇ պետը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին խոսել խուսափեցԵրևանի հայտարարությունները ստիպում են Մոսկվային հետևություններ անել սեփական քայլերը պլանավորելիս․ Լավրով