Մարտի 6-7-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը:
Մարտի 7-ին ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի նրանց համատեղ մամուլի ասուլիսը:
ՀՀ ԱԳՆ լրատվական վարչության հաղորդագրությունում այլ մանրամասներ նշված չեն:
Կոնստանտինոս Կոմբոսի այցը հաջորդում է Հունաստանի պաշտպանության նախարարի այցին: Նիկոլաոս Դենդիասը Երևանում խոսել էր նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս հաջող եռակողմ պաշտպանական գործակցության մասին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աթենքը չի բացառում Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան գործակցությունը ռազմական ոլորտում