Բաքուն ու Իսլամաբադը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությունը

Ադրբեջանի ՊՆ շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այսօր հանդիպել է Բաքու ժամանած Պակիստանի զինված ուժերի միացյալ շտաբի պետ Ահսան Գյուլրեզինի գլխավորած պատվիրակության հետ։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր:

«Գլխավոր շտաբի պետն ընդգծել է Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի մասնակցությամբ եռակողմ զորավարժությունների կարևորությունը երեք երկրների բանակների միջև փորձի փոխանակման և զինծառայողների պրոֆեսիոնալիզմի հետագա կատարելագործման տեսանկյունից», - ասված է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում:

Այլ մանրամասներ չեն փոխանցվում:

Վերջերս հաղորդվեց, որ Բաքուն պատրաստվում է Իսլամաբադից JF-17C Block III մակնիշի կործանիչներ գնել, գործարքի ընդհանուր արժեքը կարող է հասնել 1 միլիարդ 600 միլիոն ամերիկյան դոլարի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանը պակիստանյան կործանիչներ կգնի