ԱՄՆ-ը և Հարավային Կորեան լայնածավալ զորավարժություններ են սկսել

Freedom Shield զորավարժություններ, արխիվ

Սեուլն ու Վաշինգտոնն այսօր համատեղ լայնածավալ զորավարժություններ են սկսել։

Freedom Shield կոչվող զորավարժությունները կտևեն 11 օր։

Զորավարժությունները տեղի են ունենում Հյուսիսային Կորեայի՝ միջուկային հնարավորությունների զարգացման ֆոնին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փհենյանը զենիթային հրթիռ և թևավոր հրթիռի «գերխոշոր» մարտագլխիկ է փորձարկել

Փհենյանն ավելի վաղ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ամենամյա համատեղ զորավարժություններն անվանել է «ներխուժման փորձ»՝ ի պատասխան զենքի փորձարկումներ իրականացրել։

Գարնանային զորավարժությունները առաջինն են Փհենյանի կողմից 2018 թվականի նոյեմբերին միջկորեական ռազմական համաձայնագիրը չեղարկելուց հետո։ Համաձայնագիրը նախատեսում էր սահմանի երկայնքով լարվածության նվազեցում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Սեուլի՝ մեկ շաբաթվա մեջ երրորդ անգամ Փհենյանը թևավոր հրթիռներ է փորձարկել