Ադրբեջանցիները քանդում են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող Արցախի Ազգային ժողովի շենքը։ Այդ մասին փաստող տեսանյութեր են հայտնվում ադրբեջանական տելեգրամյան ալիքներում։
Օրեր առաջ էլ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկմամբ զբաղվող Monument watch անկախ խումբը հայտարարեց, որ Ստեփանակերտից ադրբեջանցիներն ապամոնտաժել են աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանը։
Փորձագետները բազմիցս են ահազանգել Ադրբեջանի կողմից Արցախում հայկական հետքը վերացնելու մասին։ Լեռնային Ղարաբաղում եկեղեցիների վրայից նաև խաչերն են հեռացվում, պատմական կոթողներ վերացվում։
Տարբեր հաշվարկներով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ է 4000-ից 6000 հուշարձան, այդ թվում՝ եկեղեցիներ, խաչքարեր, ամրոցներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականությունը հակասում է Բաքվի հաշտության հայտարարությանը․ ՀՀ ԱԳՆ