«Նայում ենք ապագան կառուցելու հստակ հեռանկարներին, այդ թվում՝ տարածաշրջանում խաղաղության առումով»․ Միրզոյան

Գլոբալ անորոշությունների պայմաններում այսօր Հայաստանը բախվում է ծանր փորձությունների, որոնց հաղթահարումը, նվիրական հեռանկարների հասնելը հնարավոր է միայն պետականության արժևորման, անհատական ու հավաքական նվիրումի ճանապարհով, այսօր հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը դիվանագետի օրվա կապակցությամբ իր ուղերձում։

32 տարի առաջ՝ հենց այս օրը, Հայաստանի նորանկախ Հանրապետության դրոշը ծածանվեց ՄԱԿ կենտրոնակայանում՝ Նյու Յուրքում:

«Վստահ եմ, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է իր յուրովի առաքելությունն՝ անշեղորեն և հետևողականորեն ամրապնդելու ՀՀ անկախությունն ու պետականությունը, առաջ մղելու մեր առաջնահերթությունները՝ որպես ինքնիշխան երկիր, որպես տարածաշրջանային գործընկեր, որպես միջազգային համակարգի պատասխանատու անդամ», - ասել է Հայաստանի արտքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ շեշտելով՝ վերլուծելով անցյալը՝ Երևանը նայում է ներկային ու ապագան կառուցելու հստակ հեռանկարներին, այդ թվում՝ տարածաշրջանում խաղաղության և հարևանների հետ հարաբերությունների կարգավորման առումով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իշխանությունը դրական է համարում վերսկսված բանակցությունները, ընդդիմությունը Բաքվից ճնշումներ է տեսնում