Մատչելիության հղումներ

«Հանդիպում կլինի, օրն և վայրը դեռ կորոշենք»․ Քըլըչը՝ հարաբերությունների կարգավորման հարցով հանդիպման մասին


Ռուբեն Ռուբինյան, Սերդար Քըլըչ
Ռուբեն Ռուբինյան, Սերդար Քըլըչ

Թուրքիան և Հայաստանը որոշել են հարաբերությունների կարգավորման հարցով հաջորդ հանդիպումն անցկացնել, «Նովոստի» գործակալությանն ասել է թուրք դիվանագետ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը՝ նշելով՝ օրն ու վայրը համաձայնեցվում են։

«Մենք որոշել ենք, հանդիպում կլինի, օրն և վայրը դեռ կորոշենք»,- ասել է Քըլըչը։

Երկու երկրների ներկայացուցիչները վերջին անգամ 2022 թվականի հունիսին էին հանդիպել` պայմանավորվելով բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Սահմանն այդ ընթացքում բացվեց մեկ անգամ այն էլ բեռնատարների համար, որոնցով Հայաստանի կառավարությունը մարդասիրական օգնություն էր ուղարկում Թուրքիայում երկրաշարժից տուժածներին։

Երեկ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Քըլըչն առաջարկեց Ռուբինյանին հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում, և այդ իրադարձությունը դարձնել պատմական։ Ի պատասխան հայ բանագնացը առաջարկեց հրավերը քննարկել և վերջնական որոշում կայացնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG