Ռուսաստանը մտադիր չէ միջուկային զենք տեղակայել տիեզերքում: Այդ մասին այսօր Անվտանգության խորհրդի հետ օպերատիվ ժողովում ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ես և դուք արդեն քննարկել ենք այն կեղծ պնդումը, որ արել են որոշ գործիչներ Արևմուտքում, թե իբր մենք տիեզերքում ուզում ենք միջուկային զենք տեղակայել: Ես ասում եմ «իբր», քանի որ, ինչպես գիտենք, մենք նման մտադրություն չունենք», - ասել է Պուտինը:
Մինչդեռ, նրա խոսքով, տիեզերական հարցերը և սպառնալիքները մշտապես պետք է լինեն ուշադրության կենտրոնում։ «Եկեք այսօր խոսենք այդ մասին»,- առաջարկել է Պուտինը և խոսքը տվել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։
Հանդիպմանը մասնակցել են նաև վարչապետ Միխայիլ Միշուստինը, խորհրդարանի երկու պալատների նախագահներ Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, բնապահպանության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը նոր սպառնալիքներ է ուղղում աշխարհին