Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում բանակցություններ է վարում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նախարարները կքննարկեն հարցերի լայն շրջանակ, առաջին հերթին՝ երկկողմ հարաբերությունները և համագործակցությունը առևտրի, էներգետիկայի, անվտանգության, բանկային գործի և զբոսաշրջության ոլորտներում: Բացի այդ, Լավրովը և Ֆիդանը կանդրադառնան տարածաշրջանային զարգացումներին: Նախատեսվում է, որ կողմերը կմշակեն «տարբեր մակարդակներով երկկողմանի շփումների ժամանակացույցը»։
Նախորդ անգամ Լավրովն ու Ֆիդանը հանդիպել են Ռիո դե Ժանեյրոյում՝ Մեծ քսանի նախարարների հավաքում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լավրովն Անկարայում Ֆիդանի հետ կքննարկի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքները