Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչն Անթալիայում 2024 թվականի դիվանագիտական միջազգային ֆորումի շրջանակում «Խաղաղություն, զարգացում և կապեր Հարավային Կովկասում» թեմայով համաժողովում առաջարկել է հայկական կողմի հետ հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում։
Իր հերթին, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ բանագնաց, Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ այդ հարցը կարող է քննարկվել և լուծվել մինչև այս երեկո։
Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացները մինչ օրս պաշտոնական չորս հանդիպում են ունեցել, վերջինը՝ շուրջ մեկուկես տարի առաջ Վիեննայում: Այդ հանդիպմանը կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Իրականացման հարցում, սակայն, առաջընթաց չկա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ-թուրքական կարգավորման հարցով բանագնացների նոր հանդիպում դեռ նախատեսված չէ