Մոսկվայի Գոլովինսկի շրջանի դատարանն այսօր երկուսուկես տարվա ազատազրկման է դատապարտել «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Օլեգ Օրլովին։
Իրավապաշտպանը մեղավոր է ճանաչվել «ռուսական բանակի կրկնակի վարկաբեկման համար»։
Նա կալանքի տակ է վերցվել հենց դատարանի դահլիճում։
Օրլովի դեմ քրեական գործը հարուցվել էր Ուկրաինայում պատերազմի դեմ ուղղված նրա հոդվածի համար, որը վերնագրված էր «Նրանք ֆաշիզմ էին ուզում․ նրանք ստացան այն»։
Դատավարության ընթացքում 70-ամյա իրավապաշտպանը հրաժարվել էր ցուցմունք տալ՝ նշելով միայն, որ հանդես կգա վերջին խոսքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի գերագույն դատարանը որոշեց փակել «Մեմորիալ» կազմակերպությունը